Աշխարհի Գավաթ. Վազգեն Թեւանյանը եզրափակիչում է
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրարդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 65 կգ քաշայինների եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Թեւանյանը տպավորիչ հաղթանակ տարավ Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ՝ հաղթելով 7:2 հաշվով:
Առաջին մրցափուլում Թեւանյանը մեկ միավոր վաստակեց: Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը նախազգուշացում տվեց Հայաստանի ներկայացուցիչին եւ 30 վայրկյան հնարքի գնալու հնարավորություն: Այդ ընթացքում Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը հարմար բռնվածքով 4 միավորանոց հնարք արեց: Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը երկու միավոր վաստակեց, որից հետո Թեւանյանը եւս մեկ 2 միավորանոց գլորում արեց՝ հաշիվը դարձնելով 7:2:
Դեկտեմբերի 18-ին անցկացվելիք եզրափակիչում Վազգեն Թեւանյանը ոսկե մեդալը կվիճարկի 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւի հետ:
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 որակավորման փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակիչում 51 վայրկյանում 11:0 հաշվով պարտության մատնեց Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մուհամեդ Ալիին: Քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոյալ Օխլոպկովին:
Դեկտեմբերի 17-ին ոսկե մեդալի համար պայքարում մրցագորգ դուրս կգա 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
57կգ քաշայինների պայքարում 21-ամյա ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակ (7:0, 5:4, 7:4) տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ եւ կպայքարի չեմպիոնի կոչման համար: