Ես չեմ փորձել սեքսուալ երևալ. Մայլի Սայրուս (լուսանկարներ)
Rolling Stone ամսագրի շապիկի համար մերկ լուսանկարվելուց հետո հարցազրույցի ժամանակ Մայլի Սայրուսը խոստովանել է.
«Ես անգամ չեմ փորձել սեքսուալ երևալ: Ես կարող եմ ավելի լավ պարել, քան ցույց տվեցի VMA-ի ելույթիս օրը»:
Մայլիի խոսքերից կարելի է հետևել, որ նա լավ գիտակցում է մարդկանց վերաբերմունքն իր կտրուկ փոփոխության նկատմամբ: Չէ որ որոշ մարդիկ նրան բնորոշում են որպես «սպիտակ աղջիկ, ով ձևացնում է, թե սևամորթ է»:
«Մարդիկ ասում են' Մայլին կարծում է, թե սևամորթ է, այնինչ ունի աշխարհի ամենաբարակ հետույքը: Իսկ ես պատասխանում եմ' ես կշռում եմ 48 կգ. Ես տեղյակ եմ»,- անկեղծացել է երգչուհին:
Այնուամենայնիվ, երիտասարդ երգչուհին շարունակում է նկարահանվել սկանդալային և բաց տեսարաններով տեսահոլովակներում, ընտրել էպատաժային կերպարներ հանրության առաջ ներկայանալու համար, ինչպես նաև հարցազրույցների ժամանակ պատմել թմրանյութերի նկատմամբ տածած հետաքրքրության մասին: