Պուտինը հայտարարել է, որ Էրդողանի և իր հայացքները հաճախ տարբերվում են, սակայն Էրդողանն իր խոսքի տերն է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ իր հայացքները հաճախ տարբերվում են, սակայն Էրդողանն իր խոսքի տերն է եւ «պոչ չի խաղացնում», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Էրդողանի եւ իմ հայացքներն առանձին հարցերի շուրջ հաճախ տարբերվում են: Սակայն նա իր խոսքի տերն է, տղամարդ է: Նա պոչ չի խաղացնում: Եթե նա կարծում է, որ դա իր երկրի համար շահավետ է, ապա գնում է մինչեւ վերջ»,-ասել է Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:
«Դա կանխատեսելիության տարր է, եւ դա շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունես»,-հավելել է Պուտինը: