ԱՄՆ-ը տվյալներ է հրապարակել նոր «սեպտեմբերի 11» կազմակերպելու փորձի մասին
Ամերիկացի դատախազները Քենիայի քաղաքացուն մեղադրել են 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նման երկնաքերի վրա հարձակում ծրագրելու մեջ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Մանհեթենի դատախազությանը:
Հաղորդվում է, որ կասկածյալի անունը Չոլո Աբդի Աբդուլլա է: Նա «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության թև հանդիսացող Սոմալիի «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամ է: Տղամարդը հարձակումը նախապատրաստում էր «Ալ-Շաբաբ»-ի ավագ անդամի ցուցումով, որը 2019թ.-ին հարձակում էր կազմակերպել Նայրոբիի բարձրակարգ հյուրանոցի վրա:
Ըստ հրապարակված տվյալների, կասկածյալը 2016թ.-ին ուսուցում է անցել Ֆիլիպինների թռիչքային դպրոցում և հանձնել է օդաչուի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ թեստերը: Բացի այդ, Աբդուլլան ուսումնասիրել է օդանավակայանի անվտանգության համակարգի թերությունները և պատրաստվում էր քաղաքացիական ինքնաթիռ առևանգել՝ ահաբեկչություն իրականացնելու համար:
Դատախազների խոսքով, տղամարդը ուսումնասիրել է ամերիկյան խոշոր քաղաքի ամենաբարձր շենքը և փորձել վիզա ստանալ: Որ քաղաքում և որ շենքի վրա է նախանշվել հարձակումը, չի հստակեցվում: