ԱՄՆ-ում բուժաշխատողին հոսպիտալացրել են Phizer-ի պատվաստանյութով պատվաստումից հետո
ԱՄՆ Ալյասկա նահանգում բուժաշխատողի մոտ սուր ալերգիկ ռեակցիա է առաջացել կորոնավիրուսի դեմ BioNTech- ի և Pfizer- ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո, նա հոսպիտալացվել է, հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ բուժաշխատողի վիճակը կայուն է գնահատվում:
Հայտնի չէ, թե արդյոք նա նախկինում ունեցել է ալերգիա, ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում սկսվել էր կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Երկրում օգտագործվում է Pfizer ընկերության պատվաստանյութը: Սկզբնական շրջանում այն ստանում են բուժաշխատողները և ծերերը։