Իրանի կառավարություն 30 մլն բնակչի անվճար գազ, ջուր և հոսանք կմատակարարի
Իրանի կառավարությունը հավանություն է տվել երկրի 83 միլիոն բնակչության 35 տոկոսին անվճար ջուր, հոսանք և գազ մատակարարելու ծրագրին ՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով, հայտնում է tehrantimes.com լրատվական կայքը:
«Էներգախնայող տնային տնտեսությունները, որոնք հիմնականում հասարակության ցածր եկամուտ ունեցող շերտերից են, կստանան անվճար ջուր, գազ և հոսանք» - ասել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիեին:
Ռաբիեին ասել է, որ ծրագրից օգտնվելու է 30 միլիոն մարդ, որոնք չունեն մշտական եկամուտի աղբյուր և ապրում են կարմիր գոտիներում: Ծրագրում, սակայն, չեն ներառվելու չբնակեցված տներն ու ամառանոցները:
Դեկտեմբերի 9–ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասարն Ռոհանին նշել էր, որ Իրանի կառավարության համար պատիվ է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելը:
«Մենք մարդկանց անվճար գազ ենք տալիս, որի համար նախապես ինքնաբավ դարձանք գազի արտադրության մեջ և նույնիսկ կարողանում ենք արտահանել: Հոսանքի արտադրության համար ներդրեցինք նոր սերնդի համակարգեր ր այնուհետև անվճար մատակարարեցինք: Ջրի սպառումն ու կորուստները նվազեցնելու ուղղությամբ ջեռնարկեցինք միջոցառումներ» - շեշտել է Ռոհանին: