Ռիհաննային մեղադրել են «ֆոնոգրամա» երգելու և թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու մեջ
Բարբադոսում տևական հանգստից հետո երգչուհի Ռիհաննան վերադարձել է առօրյա. Նա զբաղված է River Island-ի հետ տողարկվող հավաքածուով, իսկ ներկայումս գտնվում է Ասիայում: Այնտեղ' Սինգապուրում, օրերս երգչուհին ելույթ ունեցավ Ֆորմուլա-1-ի գրան պրիի շրջանակներում:
Այդ ելույթը բուռն արձագանք ստացավ հանդիսատեսի կողմից. Նրանց կարծիքով Ռիհաննան որոշ երգել կատարել է «ֆոնոգրամայի» օգնությամբ: Բացի այդ, նրանք պնդում են, որ երգչուհին գտնվել է թմրանյութի ազդեցության տակ:
Երևում է' Ռիհաննան այնքան էլ տեղյակ չէ Սինգապուրում գործող օրենքներից. Այնտեղ թմրանյութ օգտագործելու համար կարելի է անգամ զրկվել կյանքից: