«Արժանապատվության երթ»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (լուսանկարներ)
«Հայրենիքի փրկության շարժումը» երեկ մեկնարկեց Երևանի Սասունցի Դավիթի հրապարակից (Սասունցի Դավիթի կայարանի մոտից):
Երթի մասնակիցները հասան մինչև ՀՀ Ոսիկանության և Ազգային Անվտանգության ծառայության դիմաց, նրանք կոչով դիմեցին Ոստիկանությանը և ԱԱԾ-ին, չկատարել Նիկոլ Փաշինյանի անօրինական որոշումները, երթն ավարտվեց Ֆրանսիայի հրաապարակում:
Երթի մասնակիցները ներկայացրին իրենց գործողությունների հետագա ծրագրերը՝ երեքշաբթի օրը ժամը 12:00-ից մեկնարկելու է համընդհանուր գործադուլ և դասադուլ, իսկ վաղը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին երթը կմեկնարկի Թումոյի այգու մոտից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վերջին օրերին անհնազանդության բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել թե Երևանում, թե մարզերում։ Փաշինյանի հրաժարականի պահանջին 7 մարզից միացել է 31 համայնք և ավելի քան 205 գյուղ։
Լուսանկարները՝ Tert.am-ի