Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա
Դեկտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հաղորդում է ՀՀ 2րդ Նախագահի գրասենյակը:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի կունենա «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նիստը։ Ռոբերտ Քոչարյանը, որը 2009 թվականից ընդգրկված է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում, ըստ ամենայնի, մասնակցելու է այդ նիստին։