ԱՄՆ-ում ընդլայնել են Իրանի հարցով պատժամիջոցների ցանկը
ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են Իրանի հարցով պատժամիջոցների ցանկը՝ ավելացնելով դրանում Վիետնամի քաղաքացու եւ հինգ ընկերություններ: Այդ մասին չորեքշաբթի հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ընկերություններ ԱՄԷ-ից, Վիետնամից եւ Չինաստանից, որոնք կապված են նավթագազային ոլորտի հետ: