Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ
Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։
Անդրադարձ եղավ կորոնավիրուսային համավարակի և Ղարաբաղյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։
Ա. Թումանյանը ներկայացրեց Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, որից հետո քննարկվեցին այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը։