Ջանլուիջի Բուֆոնի յուրահատուկ նվաճումը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բարսելոնայի» հետ խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:
42-ամյա Բուֆոնը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին դարպասապահը, որը կարողացել է մրցաշարում 4 տասնամյակ անցկացնել՝ ամեն տասնամյակում առնվազն 1 հանդիպում առանց սեփական դարպասը գնդակ ընդունելու:
Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայում իր առաջին հանդիպումն անցկացրել է 90-ականներին: Մրցաշարում իտալացի դարպասապահն անցկացրել է 119 հանդիպում:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ: