Ֆրանսիայում դեկտեմբերի վերջին քաղաքացիները կսկսեն պատվաստվել COVID-19-ի դեմ
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել է, որ երկրի իշխանությունները մտադիր են պատվաստումների ծրագրի առաջին փուլը սկսել դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:
«Առաջիկա օրերին՝ դեկտեմբերի 21-ին, Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) պետք է որոշում կայացնի պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք Ֆրանսիայում սկսել պատվաստումների առաջին փուլը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան COVID-19 տառապող հիվանդների թվով գտնվում է հակավարկանիշային հինգերորդ շարքում: