«Բավարիան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումներ չի ունենա
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը որոշում է ընդունել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չհամալրել թիմի կազմը:
Bild-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» մարզչական շտաբն ավելի շատ խաղաժամանակ կտրամադրի թիմի ակադեմիայի ֆուտբոլիստներին:
Նշվում է, որ Գերմանիայի չեմպիոնը ծրագրում է մի քանի խոշոր տրանսֆեր իրականացնել 2021 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» պայմանագիր էր կնքել 7 ֆուտբոլիստի հետ՝ ծախսելով 62 միլիոն եվրո: