ԵՄ-ն պատրաստ չէ Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման. Լավրով
Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք արծարծել ենք ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների իրադրությունը: Մեր գնահատականն ակներև է. բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Եվրամիությունը որպես կառույց պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բարիդրացիական հարաբերությունների»,-ասել է Լավրովը՝ Զագրեբում հանդես գալով Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ դա ամենեւին չի խանգարում Ռուսաստանին՝ «բարի, արդյունավետ և իրավահավասար հարաբերություններ զարգացնել մեր խորվաթ գործընկերների եւ բարեկամների հետ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: