Ազարը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, տեղեկացնում է Marca-ն:
29-ամյա Ազարը պատրաստ կլինի մասնակցել դեկտեմբերի 20-ին տեղի ունենալիք Լա Լիգայի 14-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղին:
Բելգիացի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում: Ազարը փոխարինվել էր արդեն 28-րդ րոպեին։
«Ռեալում» անցկացրած 16 ամսում Ազարի համար այս վնասվածքն 8-րդն էր: