Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը
Մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ Տեղեկությունը հաստատել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը։
Նշենք, որ Վովա Փաշինյանը 80 տարեկան էր, նա տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։
Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։