Սենատի հանրապետականների առաջնորդը Ջո Բայդենին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ
ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության ղեկավար Միթչ Մաքքոնելը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենին եւ փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Ընդ որում՝ այս շնորհավորանքից մի քանի ժամ անց Ջո Բայդենը Ջորջիայում ելույթ ունենալիս խոստացել է ազատել Մաքքոնելին զբաղեցրած պաշտոնից՝ Սենատի գլխավոր պաշտոնում ընտրելով դեմոկրատ թեկնածուի:
Բայդենի խոսքով՝ Սենատում տեղի համար Հանրապետական կուսակցությանթեկնածուներ Քելի Լոֆլերի եւ Դեւիդ Փերդյուի դեմ պայքարելու են դեմոկրատներ Ռաֆայել Ուորնոքն ու Ջոն Օսոֆը: