Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1098 նոր դեպք. մահացել է 38 մարդ
Հայաստանում դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1098 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150218 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 554909 վերջին մեկ օրում` 3272 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 18331 պացիենտ. մեկ օրում նվազել է 182-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 128694 անձ` վերջին մեկ օրում 1242 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 2556 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 637 է: