ԱՄՆ-ի բնակիչների մոտ 71%-ը ցանկանում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, 27%-ը նման մտադրություն չունի
ԱՄՆ-ում բնակվողների առնվազն 27%-ը մտադիր չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով «The Kaiser Family Foundation» հասարակական կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալներին:
Ըստ հարցման՝ ամերիկացիների մոտ 71%-ը հավանաբար կպատվաստվի կորոնավիրուսի դեմ:
Պատվաստվելուց հրաժարվելու համար որպես հիմնական պատճառ է ներկայացվում պատվաստվելու դեպքում հնարավոր կողմնակի հետևանքները: Բացի այդ, ամերիկացիները չեն վստահում դաշնային գերատեսչություններին, որոնք պատվաստանյութի օգտակար լինելն են հավաստիացնում:
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ առողջապահության նախարարությունը թույլատրել է ամերիկյան «Pfizer» և «BioNTech» ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերի կիրառումը երկրի տարածքում: