Ինչու՞ պետք է երեխաները քնեն ցերեկը
Ցերեկվա քունը մեծ կարևորություն ունի երեխաների համար: Այսպիսի եզրահանգման են եկել Մասաչուսեթսի գիտնականները: Գիտական խումբը գլխավորում էր Ռեբեկա Սփենսերը:
Ըստ մասնագետների, այն երեխաները, ովքեր փոքր ժամանակ ցերեկները չեն քնում մեծ տարիքում կարող են ունենալ լուրջ խանգարումներ' կապված քնի ռեժիմի հետ, ինչպես նաև ինտելեկտուալ մակարդակը կարող է ցածր լինել: Երեխաները, ցերեկը քնելով, օրվա ընթացքում առավել ակտիվ են լինում:
Գիտնականները խորհուրդ են տալիս ցածր դասարանների երեխաներին դպրոցից վերադառնալուց հետո 1 ժամ քնել, քանի որ դա հնարավորություն կտա ուղեղին մի փոքր հանգիստ տալ' օրվա ծանրաբեռնվածությունից թեթևանալու նպատակով: Բացի այդ, երեխաները կարող են ընկալել ինֆորմացիան և մարսել այն' պատրաստ լինելով նոր ինֆորմացիայի ստանալուն:
Գիտնականները խորհուրդ են տալիս հտեևողական լինել երեխաների քնի ժամի նկատմամբ: