«Բավարիան» հունվարին նոր խաղացողի ձեռք չի բերի
Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի սուպերգավաթակիր Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ որեւէ նոր խաղացողի ձեռք չի բերի, հաղորդում է Bild-ը։
Գերմանական ակումբում մտադիր են շեշտը դնել ակադեմիայի սաների վրա։
Սպասվում է, որ առաջիկայում ակումբից կհեռանան պաշտպաններ Դավիդ Ալաբան եւ Ժերոմ Բոատենգը։
Գերմանիայի առաջնության 11 տուրից հետո «Բավարիան» 24 միավորով երկրորդ տեղում է։