Տղամարդը ավտոմեքենայով ճեղքել է Սերբիայի խորհրդարանի շենքի ցանկապատը և դիմել նախարարներին
Բելգրադում Սերբիայի ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել մի տղամարդու, որը ավտոմեքենայով ճեղքել է երկրի խորհրդարանի շենքի տարածքի ցանկապատը: Դրանից հետո նա փախուստի անհաջող փորձ է արել:
Հայտնի է, որ տղամարդը ծնվել է 1979 թ.: Նա նաև վազել է՝ ձողը ձեռքին և բացականչել՝ նախարարնե՛ր, դուրս եկե՛ք:
Այժմ նրա նկատմամբ սահմանվել է 48 ժամ կալանք: