ԵՄ-ն 500 միլիոն եվրո կհատկացնի զարգացող երկրներին COVID-19 պատվաստանյութերի համար
Դեկտեմբերի 15-ին Եվրամիությունը համաձայնագրեր է ստորագրել 500 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ զարգացող երկրերին 1 միլիարդ դեղաչափ COVID-19 պատվաստանյութերի գնման և առաքման համար: Այս մասին Twitter- ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութեր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար մեր գլոբալ մարտահրավերն է: Այսօր մենք 500 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրեր ենք ստորագրում՝ մեր նպատակին հասնելու համար», – ասել է ԵՀ ղեկավարը:
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ֆինանսավորումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVAX գլոբալ նախաձեռնության մի մասն է՝ COVID-19 պատվաստանյութերի համընդհանուր հասանելիությունն ապահովելու համար: