«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն նախընտրական պաստառը փակցրել է «Ռեալի» ստադիոնի մոտ (ֆոտո)
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան նախընտրական արշավի ընթացքում որոշել է դիմել սադրիչ գովազդային քայլի։ Նա «Ռեալի» ստադիոնի մոտ գտնվող շենքերից մեկին փակցրել է իր լուսանկարով հսկայական պաստառը, որի վրա գրված է․ «Անհամբեր սպասում եմ դարձյալ ձեզ հետ հանդիպման»։
Լապորտան «Բարսելոնան» ղեկավարել է 2003-2010-ին։ Այդ տարիներին ակումբը նվաճել է 14 տիտղոս։
«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 24-ին։ Թեկնածուները քարոզարշավ անելու հնարավորություն կունենան հունվարի 15-ից 22-ը:
«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը կտևի 12 ժամ: Այդ ժամանակահատվածում ընտրատեղամասեր պետք է մոտենան ակումբի 110 հազար պաշտոնական անդամները, որոնց ձայների մեծամասնությունը ստացող թեկնածուն կընտրվի նախագահ:
Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: