Եվրոպայում հայտնաբերել են ձեռքերի վտանգավոր ախտահանիչ միջոց՝ արտադրված Թուրքիայում
Խարդախությունների դեմ պայքարի հարցով եվրոպական բյուրոն (OLAF) հայտարարել է, որ Թուրքիայում արտադրված ձեռքերի ախտահանիչ միջոցը աղտոտված է մեթանոլի վտանգավոր մակարդակով, որը կարող է առաջացնել գլխացավեր, տեսողության վատացում եւ երբեմն կարող է հանգեցնել կուրության, հաղորդում է Reuters-ը:
OLAF-ը հետաքննություն է սկսել օգոստոսին այն բանից հետո, երբ Դանիայի իշխանությունները տեղեկություն են տրամադրել Թուրքիայից ձեռքերի ախտահանիչ միջոցների 6000 լիտրի առգրավման մասին: Ապա խարդախության դեմ պայքարի մարմինը տեղեկությունը փոխանցել էր ԵՄ բոլոր 27 անդամ երկրներին, եւ սեպտեմբերի վերջին OLAF-ը կասկածելի բեռ էր հայտնաբերել Իռլանդիայում:
Բեռը կանգ էր առել Դուբլինում, եւ անալիզը հաստատել էր «մեթանոլի անընդունելի բարձր մակարդակը»:
Ավելի ուշ հետաքննությունը ցույց է տվել, որ ԵՄ-ում մի քանի ընկերություններ ձեռքերի ախտահանիչ միջոցներ են պատվիրել միեւնույն թուրքական արտադրողից, որը գործել է տարբեր անվանումներով