Մոուրինյո․ Արդեն 2 տարի «Լիվերպուլն» է արդյունքի հասնող մեքենա
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» արդյունքները Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումից առաջ։ Լիվերպուլյան ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել էր, որ «Մոուրինյոյի ղեկավարած թիմերը արդյունքի հասնող մեքենա են»։
«Մենք մի քանի ամիս ենք լավ արդյունքների հասնում, իսկ արդյունք վաստակող մեքենա ասելով՝ պետք է ավելին հասկանալ։ Արդեն 2 տարի «Լիվերպուլն» է արդյունքի հասնող մեքենա։ Իմ գլխավորած «Չելսին» նույնպես մեքենա էր, որը երկու անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն՝ 2005, 2006-ին։
Հիմա «Տոտենհեմը» ցուցադրում է 390 օրվա իմ աշխատանքի արդյունքը, բայց «Լիվերպուլը» Յուրգենի ղեկավարությամբ 1894 օրվա աշխատանքի արդյունք է։ Բացի այդ մենք տեւական ժամանակ չենք աշխատել համավարակի պատճառով»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Լիվերպուլ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։