COVID-19-ի նոր տարատեսակ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում
COVID-19 կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր տարատեսակն ավելի արագ է տարածվում: Այդ մասին Sky News հեռուստաալիքին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի գծով հատուկ հանձնակատար Դեւիդ Նաբարոն:
«(Վիրուսի այդ տեսակը) ավելի վարակիչ է, բայց վտանգավոր չի երևում»,-ասել է նա: «Տվյալները հարկադրում են ենթադրել, որ դա արմատապես չի փոխի վիրուսի դեմ պայքարի գերակայությունները Միացյալ Թագավորությունում»,-պարզաբանել է նա: Միևնույն ժամանակ Նաբարոն հասարակայնությանը հորդորել է՝ սթափություն դրսևորել ներկա իրադրության պայմաններում:
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ մասնագետները հայտնաբերել են COVID-19-ի նոր տեսակի ավելի քան հազար դեպք, որը կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արեւելքում վիրուսի արագ տարածման հետ: Նա հավելել է, որ Լոնդոնը ԱՀԿ-ին ծանուցել է կորոնավիրուսի նոր տարատեսակի հայտնաբերման մասին: