Նիդեռլանդները փակվում է. երկիրը հնգամսյա լոքդաուն է սահմանել
Նիդեռլանդների իշխանությունները կարանտինային խիստ սահմանափակումներ է մտցնում դեկտեմբերի 15-ից հունվարի 19-ը: Կաշխատեն միայն սուպերմարկետները, բանկերն ու դեղատները՝ գրում է Reuters- ը:
«Նիդեռլանդները փակվում է: Մենք գիտակցում ենք մեր որոշումների լրջությունը Սուրբ Ծննդյան տոներից անմիջապես առաջ», – ասել է վարչապետ Մարկ Ռյուտեն:
Այսպիսով, երեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ից, հանրապետությունում փակ կլինեն դպրոցները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները, մարզադահլիճները, թանգարանները, կենդանաբանական այգիները, կինոթատրոնները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները: Միայն մթերային խանութները, բանկերն ու դեղատները կաշխատեն:
Քաղաքացիներին արգելվում է հավաքվել ավելի քան երկու հոգանոց խմբերով, ներառյալ տանը: Կառավարությունը բացառություն է անում Ծննդյան տոների ընթացքում երեք օր, երբ կթույլատրիվի հանդիպել ոչ ավելի, քան երեք չափահաս անձանց: