ԱՄՆ գլխավոր դատախազը պաշտոնից կհեռանա Սուրբ Ծնունդի նախօրեին
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը պաշտոնից կհեռանա Սուրբ Ծնունդի նախօրեին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է RT-ն:
Նշվում է, որ Բարրին այդ պաշտոնում կփոխարինի Ջեֆֆ Ռոզենը:
«Քիչ առաջ Սպիտակ տանը շատ լավ հանդիպում ունեցա գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրի հետ: Մենք շատ լավ հարաբերություներ ունեինք, նա հիանալի աշխատանք է կատարել: Ինչպես նշված է նամակում, Բիլլը կհեռանա Սուրբ Ծնունդից քիչ առաջ, որպեսզի տոներն ընտանիքի հետ անցկացնի: Գլխավոր դատախազի տեղակալ Ջեֆֆ Ռոզենը, ականավոր մարդ, կդառնա գլխավոր դատախազի պաշտոնակատար»,- հաղորդել է պետության ղեկավարը:
Իր հերթին, Ռիչարդ Դոնոհյուն կզբաղեցնի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:
Համաձայն նամակի, որը Թրամփին հղել էր Բարրը, գլխավոր դատախազը պաշտոնը կլքի դեկտեմբերի 23-ին: