Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արեւելքում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00.58-ին: Էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 46 կմ հյուսիս: Օջախը տեղակայված էր 9 կմ խորությամբ:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: