Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 438 նոր դեպք. մահացել է 34 մարդ
Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 438 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149120 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 551637 վերջին մեկ օրում` 1905 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 18513 պացիենտ. մեկ օրում նվազել է 1082-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 127452 անձ` վերջին մեկ օրում 1486 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2529 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է: