ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Հաստատության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակված անձանց շրջանում գրանցվել է 300 586 մահ: Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակման 16 432 408 դեպք:
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակի դեմ առաջին պատվաստումն է իրականացվել: