ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանից C-400 գնելու համար
ԱՄՆ-ի ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սահմանափակող միջոցներ կկիրառվեն չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ: Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել երկրի պաշտպանական արդյունաբերության վարչակազմը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հայտարարության մեջ բացատրել է, որ «Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչակազմի նկատմամբ «Ռոսոբորոնէքսպորտ»-ի՝ Ռուսաստանի զենքի արտահանման գլխավոր մարմնի հետ գիտակցաբար կարևոր գործարք կնքելու համար, ինչպիսին է՝ С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը»: