Բայդենն ընտրիչների քվեարկությամբ ստացել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ ձայները
ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկությունը հաստատել է երկրի նախագահի պաշտոնի համար անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենի տարած հաղթանակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բայդենը ստացել է Կալիֆոռնիա նահանգի 55 ընտրիչների բոլոր ձայները՝ հավաքելով ավելի քան 270 ձայն, որն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ դառնալու համար: Ընդհանուր 538 ձայներից դեմոկրատը ստացել է 302-ը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 232:
Բոլոր նահանգների ընտրիչները, որտեղ Թրամփը վիճարկել է Բայդենի հաղթանակը, իրենց ձայնը տվել են դեմոկրատ թեկնածուին:
Ընտրիչների քվեարկությունը ընտրությունների արդյունքները պաշտոնական են դարձնում, սակայն վերջնական դրանք կդառնան հունվարի 6-ին, երբ կոնգրեսի համատեղ նիստը կհաստատի դրանք: