Դեկտեմբերի 15-ին և 16-ին վթարային ջրանջատում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչեւ դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքեր իրենց կոտորակներով եւ մասնավոր տնատիրություններ, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրություններ, Թբիլիսյան խճուղու 1, 2 շենքեր, Թբիլիսյան նրբանցքի 2-10 զույգ համարներ, Թբիլիսյան նրբանցքի մասնավոր տնատիրություններ, Շամպայն գինիների գործարան, Գազի լիցքավրման կայան, «Էլնոր» կարագի գործարան, Թբիլիսյան խճուղու իրավաբանական բաժանորդներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: