«Ինտերը» պատրաստ է վաճառել Պերիշիչին
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչին:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին չեն գոհացնում 31-ամյա Պերիշիչի մրցելույթները և նա խնդրել է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի հանել Պերիշիչին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Պերիշիչը վարձակալությամբ անցկացնում էր Մյունխենի «Բավարիայում»: Գերմանական ակումբը մրցաշրջանի ավարտին չցանկացավ «Ինտերից» ձեռք բերել Պերիշիչի տրանսֆերային իրավունքը:
Պերիշիչն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: