Պեսկով. Կրեմլում հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողին
Կրեմլը հետեւում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում, երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տեղեկատվություն իսկապես քիչ կա, մենք իսկապես հետեւում ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին լուրերը: Նրա խոսքով` նման իրադարձությունները տարածաշրջանում «լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար»:
«Բավականին օպերատիվ շփումներ են իրականացվել»,- նշել է Պեսկովը` հավելելով, որ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրել: «Իսկապես մտահոգիչ իրավիճակ էր, սակայն այն օպերատիվ կերպով կանխվել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի մոտակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, որը ռուսական խաղաղապահ զորամիավորման գործողությունների արդյունքում կանխվել է:
Նա ընդգծել է, որ այդ տարածքում իրավիճակը կագրավորվել է, ռուս իրավիճակի մշտական մոնիտորինգ են իրականացնում եւ փոխգործակցում են հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ: