Dental Journal-ը հետազոություն է հրապարակել, որի համաձայն ցինկ կամ անագ պարունակող ատամի մածուկները կարող են ընդամենը 2 րոպեում կորոնավիրուսը 99,9 տոկոսով չեզոքացնել
Դեկտեմբերի 11-ին British Dental Journal-ը հետազոություն է հրապարակել, որի համաձայն ցինկ կամ անագ պարունակող ատամի մածուկները կարող են ընդամենը 2 րոպեում կորոնավիրուսը 99,9 տոկոսով չեզոքացնել: ՌԲԿ-ն հայտնում է, որ այս հետազոտության արդյունքները գնահատել է Հիմնային եւ տրանսլյացիոն բժշկության դաշնային հետազոտական կենտրոնի գիտաշխատող, վիրուսաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը (Ռուսաստան):
Նրա խոսքով՝ 99.9 տոկոս ցուցանիշը բավականին տպավորիչ է, բայց մանրէաբանության մեջ նման թվերն այլ դեր են խաղում:
«Բերեմ պարզ օրինակ՝ ինֆեկցիայի պիկին բերանըմպանային ողողումից վերցվել է նմուշ, որը համապատասխանել է մեկ միլիլիտրում վիրուսի միլիոն միլիոնավոր մասնիկների: Եթե այս քանակությունը նվազեցվի 99,9 տոկոսով, եւս հազար միլոնավորներ են մնում, իսկ դա առավել քան բավական է վարակվելու համար»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ այս միջոցառումները կարող են օգնել կանխարգելելիս: Մասնավորապես՝ արդեն հիվանդ մարդու քթաըմպանում ինֆեկցիայի ավելի փոքր քանակությունը կարող է նրա վարակելիությունը նվազեցնել հիվանդի շրջակա միջավայրում վիրուսի մասնիկների քանակության նվազեցման հաշվին, որը կարող է արտանետվել, օրինակ, զրույցի ժամանակ:
Մասնագետը նաեւ ընդգծել է, որ հետազոտությունն անցկացվել է ատամի մածուկի ամենահայտնի արտադրողներից մեկի մասնակցությամբ, եւ սա արժե հաշվի առնել դրա արդյունքների օբյեկտիվությունը գնահատելիս: