Կորոնավիրուսից մահացել է Խորվաթիայի հավաքականի նախկին մարզիչը
Խորվաթիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտտո Բարիչը հեռացել է կյանքից 88 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:
Մահվան պատճառը չի հաղորդվում, բայց Sportske novosti-իպնդում է, որ Բարիչին դեկտեմբերի սկզբին հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտորոշմամբ: Նա մահացել է Զագրեբում դեկտեմբերի 13-ին:
Բարիչը Խորվաթիայի հավաքականում աշխատել է 2002-2004 թվականներին: Նա նաև գլխավորել է Ավստրիայի (1999-2001) ու Ալբանիայի (2006-2007) հավաքականներում: