Իրանում հրշեջները կասեցրել են կրակի տարածումը խոշոր նավթամուղում
Իրանում հրշեջները կարողացրել են հսկողության տակ վերցնել իրադրությունը հրդեհի վայրում, որը տեղի Է ունեցել խոշոր նավթամուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են մերձավորարևելյան ԶԼՄ-ները:
Խոսքն այն խողովարաշարի մասին Է, որով նավթը «Մարուն» հանքավայրից հասնում Է Սպահանի նավթավերամշակման գործարան (ՆՎԳ), որն Իրանում երկրորդն Է իր կարևորությամբ:
Բռնկման վայրում հրշեջներին հաջողվել Է կասեցնել կրակի տարածումը, բնակելի շինությունները չեն տուժել: Հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել: Հաղորդագրություններում նշվում Է, թե այս դեպքը որքան խիստ կազդի ՆՎԳ-ի աշխատանքի վրա: