Ադրբեջանում թեկնածուները ձայներ են հավաքում` հակահայկական քաղաքականություն վարելով
Ադրբեջանի նախագահական ընտրություններին բավականին քիչ ժամանակ է մնացել, և արդեն իսկ կա գրանցված նախագահի 21 թեկնածու: Այս ընտրությունները կարելի է համարել շատ հետաքրքիր այդ առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Նա նշեց, որ նախորդ նախագահական ընտրություններին Ադրբեջանում կար գրանցված ընդամենը 7 թեկնածու, հիմա` 21: Դա նշանակում է, որ Ադրբեջանն այս առումով արևմուտքին ինչ-որ բան է ուզում ասել: Ասատրյանն ընդգծեց, որ 21 թեկնածուից շատ քչերը կկարողանան ընտրազանգված ձևավորել, իսկ գործող նախագահն ամեն ինչ անելու է կրկին վերընտրվելու կապակցությամբ և այդ ուղղությամբ հսկայական գումարներ է ծախսում:
Ադրբեջանագետը տեղեկացրեց, որ նախընտրական ժամանակահատվածում ստեղծվել է նոր կառույց, որը կոչվել է Ազգային դեմոկրատական խորհուրդ: Խորհրդի անդամները տարբեր ՀԿ-ների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների ներկայացուցիչներ են եղել, որը սակայն չի ստացվել:
Ասատրյանի խոսքով' Ադրբեջանում նախագահի թեկնածուները ձայներ են հավաքում հիմնականում հակահայկական քաղաքականություն վարելով:
Իսկ թե ովքեր են հիմնական մրցակիցները Աստարյանն ասաց. «Ըստ իս' ձայները կբաժանվեն Ջ. Հասանովի, Ալիևի, Սարդար Ջավարօղլուի և Հասան Գուլիևի միջև: Երկրորդ տեղը կզբաղեցնի Ջ. Հասանովը, քանի որ ԱԽ-ը բավականին մեծ ռեսուրս է հավաքագրել»:
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ըստ ադրբեջանագետի' բողոքի ցույցեր ու դժգոհություններ կլինեն, բայց այդ ցույցերը դժվար կարողանան իրավիճակն ապակայունացնել