Մխիթարյանը՝ «Բոլոնիայի» դեմ հանդիպման լավագույն խաղացողի կոչման հավակնորդ
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բոլոնիայի» դեմ հանդիպման լավագույն խաղացողի կոչման չորս հավակնորդներից մեկն է։
Մյուս թեկնածուներն են բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, հոլանդացի պաշտպան Ռիկ Կասդորպը։
Քվեարկությունն անցկացվում է հռոմեական ակումբի թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, «Ռոման» հաղթել է 5։1 հաշվով։
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 1։5 (տեսանյութ)
Բրիան Կրիստանտե, 24, ինքնագոլ - Անդրեա Պոլի, 5, ինքնագոլ, Էդին Ջեկո, 10, Լորենցո Պելեգրինի, 15, Ժորդան Վերետու, 35, Հենրիխ Մխիթարյան, 44
Հեռացում՝ Նիկոլաս Դոմինգես («Բոլոնիա»), 89