Դորտմունդի «Բորուսիան» հեռացրել է Լյուսիեն Ֆավրին
Դորտմունդի «Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է 63-ամյա շվեյցարացի Լյուսիեն Ֆավրին, հաղորդում է գերմանական Bild-ը։ Պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել։
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Բորուսիան» 1։5 հաշվով պարտվել էր «Շտուտգարտին»։ Ֆավրը պարտությունը որակել էր «աղետ»։
Նախորդ երեք տուրերում երկու պարտությունից եւ մեկ ոչ ոքիից հետո «Բորուսիան» այժմ 19 միավորով 5-րդ տեղում է։
Ֆավրը «Բորուսիան» գլխավորել էր 2018-ին։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր։