BioNTech-ի ղեկավարը ներկայացրեց, թե ինչպես կզարգանա համաճարակը 2021 թվականին
Կենսաինժեներիական BioNTech ընկերության ղեկավար Ուգուր Շահինն ասաց, թե երբվանից կկարողանան SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակը վերահսկողության տակ պահել։ Այս մասին նա խոսեց Fox News-ի եթերում:
Ըստ նրա՝ համաճարակի ընթացքի մեջ հնարավոր կլինի փոփոխություններ կատարել արդեն 2021 թվականի ապրիլին:
«Մենք գիտենք, որ լուծում է գտնվել, և որ կարող ենք պատվաստանյութի մեծաքանակ չափաբաժին արտադրել, գիտենք, որ այդ պատվաստանյութերը օգուտ կտան, որոնք արդեն ապացուցել են, որ արդյունավետ են», – ավելացրեց Շահինը:
Նա համոզմունք հայտնեց, որ 2021 թվականին կարոնավիրուսային վարակի դեմ 1.3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ կարտադրվի:
Բացի դրանից, BioNTech-ի գործադիր տնօրենը հավելեց, որ ամենաուշը եկող ամռան վերջին մարդկությունն արդեն կկարողանա վերահսկել հիվանդության տարածումը: