Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
63 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Գևորգ Ղարիբյանը Աշխարհի գավաթի շրջանակում հաղթեց թուրք մարզիկ Աբդուրահման Ալթանին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Գոտեմարտն ավարտվեց մեր ըմբիշի հաղթանակաով ՝ 3:1 հաշվով:
Հավելենք, որ Սփոփիչ գոտեմարտում 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին (0-9):
Հիշեցնենք, որ 72կգ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ: