ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 16 միլիոնը. ТАСС
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 16 միլիոնը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներին:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 16 014 839 դեպք է գրանցվել ԱՄՆ-ում: Վարակման դեպքերի թվով առաջատարը Կալիֆորնիա նահանգն է (1 535 962 դեպք), ապա՝ Տեխասը (1 395 889 դեպք), Ֆլորիդան (1 395 889 դեպք), Իլլինոյիսը (841 688 դեպք), Նյու Յորքը (764 966 դեպք):
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 297 501 մարդ է մահացել: