Այս պատերազմը «Սորոս»-ի գրասենյակի՝ ադրբեջանասիրության մասին 20 տարվա քարոզի արդյունքն էր. Ն. Մալյանը՝ գրասենյակի դեմ բողոքի ակցիայի ժամանակ (տեսանյութ)
Երեկ երեկոյան ՀՀ մի խումբ քաղաքացիներ քայլերթ իրականացրին՝ Ոստիկանության մոտից հասնելով «Բաց հասարակությունների հիմնադրամ»՝ Սորոսի գրասենյակ։
«Ընտրված վայրը՝ սորոսի գրասենյակ, պատահական չի, այս պատերազմը այդ գրասենյակի շուրջ 20 տարվա կեղծ խաղաղասիրական քարոզի, ադրբեջանասիրության արդյունք է։ Այս պատերազմում ամենամեծ մեղքն ունի Սորոսի գրասենյակը և նրա բոլոր շահառուները»,-իր խոսքում նշել է ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը։
Նա նշել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ սեմինարներ, ինչ ժողովներ էին իրականացվում մասնավորապես Թբիլիսում՝ ադրբեջանական մերձեցման համար, մեզ միակողմանի պատրաստում էին խաղաղությանը՝ «տարբեր ձևերով գցելով մեր ազգային իմունիտետը»։
«Կեղծ մարդասիրությունը, իրավապաշտպանությունը, որի անվան տակ քարոզվում էր ամեն ինչ, բացի իրական իրավապաշտպանությունից ու իրական մարդասիրությունից, ֆինանսավորվել է Սորոսի գրասենյակից․ հիշում եք հայտնի ադրբեջանասեր Սաքունցի ելույթները, հայտնի թուրքասեր Մարիա Կարապետյանի՝ նովրուզի շնորհավորանքը, հայտնի պատգամավորուհիների խոնարհումները թուրք ժողովրդի առաջ»․-ասել է նա։
Նարեկ Մալյանն ընդգծել է՝ ակցիայի նպատակն այն է, որ մարդիկ իմանան՝ ովքեր էին 20 տարի առաջ գումարի դիմաց քանդում, քայքայում բանակը, եկեղեցին։
«Փորձում էին պղծել ամեն ինչ, որ թուրքը շվշվացնելով, հանգիստ կարողանա իրականացնել իր ծրագիրը մեր երկրում, ինչի ականատեսը եղանք»,-ասաց նա։