Greek City Times. Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից
Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից երկրում հայկական կազմակերպությունների խնդրանքով, գրում է Greek City Times-ը:
Արդեն այսօր Հայաստանին օգնությունը կտրամադրի Հունաստանի ԱԳՆ համագործակցության միջազգային զարգացման ծառայությունը:
Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը եւ Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ մարդասիրական օգնություն են հավաքել Արցախում Ադրբեջանի ներխուժումից տուժածների համար:
Հույների եւ Հունաստանի հայերի տրամադրած մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ եւ սնունդ: