ԱՄՆ գլխավոր դատախազը տեղյակ է եղել Բայդենի որդու դեմ հետաքննության մասին և դիտավորյալ լռել է
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը տեղյակ է եղել նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննության մասին, բայց դիտավորյալ չի խոսել այդ մասին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը` սեփական աղբյուրներին հղումով:
Ըստ լրատվամիջոցի` Բարը նման քայլի է դիմել նախագահական ընտրությունների արդյունքների վրա չազդելու համար:
Հոդվածում մանրամասնվում է նաև, որ առնվազն այս գարնանից Բարը տեղյակ է եղել Հանթեր Բայդենի բիզնեսին և ֆինանսական գործարքներին վերաբերող հետաքննության մասին:
Միևնույն ժամանակ, նա դիմադրություն է ցույց տվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ճնշմանը, որոնք նրան հորդորում էին տվյալներ հրապարակել Բայդենների դեմ հետաքննության վերաբերյալ: